
Փարիզի «Սոլի-Տուտտի» երգչախումբը երկրորդ օրն է, ինչ կրթահամալիրում է: Երգչախումբը Հայաստանում ունենալու է համերգաշար՝ «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» խորագրով:
Այսօր, խմբի անդամների հետ ունեցանք շրջայց կրթահամալիրի Քոլեջում և Մայր դպրոցում: Ծանոթացանք կրթահամալիրի կրթական միջավայրին, եղանք «Գինու լաբորատորիայիում», մասնակցեցինք Մայր դպրոցի երգի և պարի դասաժամերին, միասին երգեցինք և պարեցինք: Ամբողջ ընթացքում Ֆրանսերեն լեզվով հաղորդակցությունը ապահովում էր ֆրանսերենի ընտրությամբ գործունեության խումբը Կարինե Թևոսյանի գլխավորությամբ:
Օրվա մանրամասները՝ տեսաֆիլմում
Օրվա պատումը՝ Կարինե Թևոսյանի բլոգում