Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ

Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց

Օր՝ հոկտեմբերի 21

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Լուսաբանումը՝ «Հյուսիսափայլ» TV-ի

Համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Թամոյան, Քրիստինե Շահբազյան

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ Մանուկների աղոթք-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

  • Օրհնեալ է Աստված-Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Ո՞ւր ես, Մայր իմ-մենակատար՝ Արմենուհի Թամոյան
  • Սուրբ Աստված-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Միասնական ընթերցում

Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»

 Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ: 

  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Միասնական ընթերցում

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց» 

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Ն. Շնորհալի՝ «Նայեաց սիրով»-Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-Արմենուհի Թամոյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment