Ուսումնական ժամերգություն նախագծի կազմակերպումը. հետազոտական աշխատանք

Ուսումնական ժամերգություն նախագծի կազմակերպումը. հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

                                    ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ուսումնական ժամերգություն նախագծի կազմակերպումը

Կատարող՝ Հասմիկ Մաթևոսյան

Դասավանդած առարկան՝ երաժշտություն

Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան

Երևան՝ 2022

Բովանդակություն

Ներածություն————————————————————————————-3

Բաժին 1. Հոգևոր կրթություն——————————————————————–4

Հոգևոր-մշակութային նախագծերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում————–5

Հոգևոր երգերի ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում————————6

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ——————————————————8

Բաժին 2. «Ուսումնական ժամերգություն» նախագծի կազմակերպումը———— —–10

Ուսումնական ժամերգություն նախագծի իրականացման պլան——————————–10

Օրացույց——————————————————————————————-10

Ժամանակացույց———————————————————————————-11

Կատարվող միասնական երգեր, ընթերցումներ————————————————-11

Ուսումանկան ժամերգությունների կազմակերպման կարգ————————————-12

Զարգացման շարունակականության ապահովում———————————————–14

Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ——————————-17

Եզրակացություն———————————————————————————20

Օգտագործված գրականության ցանկ———————————————————21

                                                   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված փոքրիկ հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այն, հեղինակային մանկավարժության սկզբունքներով, հանդիսանում է հոգևոր մշակույթի յուրացման, տարածման և փոխանցման կարևորագույն ճանապարհներից մեկը: Այն երկարաժամկետ նախագիծ է և իրականացվում է  2018 թվականի փետրվարից մինչ այսօր:

«Ուսումնական ժամերգության» ընթացքում կատարվում են նախօրորք ընտրված և ուսուցանված հոգևոր երգեր, շարականներ, հատվածներ  Սուրբ պատարագից, ինչպես երգչախմբային, այնպես էլ՝ մեներգային տարբերակներով, ընթերցում են  աղոթքներ, հատվածներ աստվածաշնչից, գրաբարյան տեքստեր: «Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ: Բոլոր «Ուսումնական ժամերգությունների» ծրագրերը հրապարակվում են կազմակերպիչների աշխատանքային բլոգներում, ծրագիրը ուղարկվում է սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ արդյունքները լուսաբանվում են և տարածվում մեդիադաշտում, սոցիալական ցանցերում:

                                                        

   ԲԱԺԻՆ 1.

    ՀՈԳԵՒՈՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Եթե ժամանակին հոգևոր կրթություն  ասելով՝ նկատի ունեին  միայն աստվածաշնչյան  սերտողություններ, հոգևոր զրույցներ ու եկեղեցու հայրերի գրվածքների մասին ուսումնասիրություններ, ապա այսօր այդ հոգևոր կրթության  սահմաները  մի քիչ ավելի  են  ընդլայնվել: Անձը   պետք է  ինտեգրվի  ոչ միայն եկեղեցական համայնքին,  այլև հասարակության մեջ իր տեղն ու դերը պետք է ունենա: Այս սկզբունքներից  ելնելով հանրակրթական դպրոցները ունեն շատ մեծ դեր և նշանակություն սովորողների շրջանում հոգևոր մշակույթի յուրացման, փոխանցման, տարածման հարցում:  

Երեխաների հոգևոր կրթության և դաստիարակության հարցը  այսօր հասարակության և պետության առջև ծառացած առանցքային խնդիրներից են:  Հասարակության հոգևոր և բարոյական վիճակը իրավամբ համարվում է նրա զարգացման և բարեկեցության հիմնական ցուցիչներից մեկը:

Վերջին տասնամյակների ընթացքում սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում իսկապես արագ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային հանրության մեջ: Սոցիալ-մշակութային խնդիրների գլոբալացման, համընդհանուր տեխնոլոգիաների, բնապահպանական աղետների, կրոնական ծայրահեղականության, միջազգային ահաբեկչության համատեքստում աշխարհը բախվել է «ժամանակակից մարդու» հոգևոր արժեհամակարգի անկման: Նա շատ բան գիտի աշխարհի մասին, բայց քիչ բան է հասկանում այս աշխարհի հետ իր հարաբերությունների մասին:

Այսօր կրթության մեջ ընտանիքի դերը չափազանց ցածր է, ընտանիքի ինստիտուտը քայքայվում է։ Երեխան զարգանում է շրջապատված տարբեր աղբյուրներով, որոնք ուժեղ են ազդում նրա վրա և՛ դրական, և՛ բացասական: Արժեքային կողմնորոշումների ձևավորման վրա լուրջ ազդեցություն ունեն լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, որոնցից ամենաազդեցիկն է, որտեղ շատ են դաժանությունն ու բռնությունը, որը քայքայում է երեխաների հոգեկանը։ Արդյունքում մատաղ սերնդի բարոյական և հոգևոր արժեհամակարգի  ուղենիշները քայքայվում են։ 

Այս համատեքստում մեծանում է դպրոցի, որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի, դերը  հոգևոր դաստիարակության, մշակույթի փոխանցման հարցում:

Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում[1]»:

Հոգևոր-մշակութային նախագծերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  հոգևոր կրթությունը հաջողությամբ իրականացվում է  հեղինակային կրթական ծրագրերի հիմքի վրա,  հոգևոր-մշակութային տարատեսակ ուսումնական նախագծերով։ Այս նախագծերը տարրալուծված են հանրակրթական  տարբեր առարկաներից իրականացվող գործունեության ամենատարբեր ոլորտների մեջ և ներառված են կրթահամալիրի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։

Հոգևոր-մշակութային նախագծերը կամ այն նախագծերը, որոնք ունեն նման բաղկացուցիչ, կարող են լինել ուխտագնացությունների և հայրենագիտական ճամփորդությունների մի մաս, կարող են դառնալ հայոց լեզվի, գրականության, մայրենի լեզվի և երաժշտության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտական նախագծերի բովանդակային բաղկացուցիչ:

Կրթահամալիրում հոգևոր կրթության ընդգրկուն նախագծերից է՝ «Հոգևոր Հայաստան» նախագիծը, որի գլխավոր նպատակը՝ հոգևոր կյանքի նկատմամբ հետաքրքրության խթանումն է, մշակութային կրթության ապահովումը (գրական ընթերցումներ, համերգ, ցուցահանդես, թատրոն, տոն-ծես, ազգային երգ ու պար և այլն[2]): Նախագիծը իր մեջ ներառում է՝ հայ և համաշխարհային գրական ընթերցումներ, աստվածաշնչյան և նարեկացիական ընթերցումներ, թատերական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, տոն-ծեսեր: «Հոգևոր Հայաստան» նախագիծը իր մեջ ընդգրկում է կրթահամալիրային բազմաթիվ այլ նախագծեր՝  «Հակաբացիլ Կոմիտաս», «Գեղարվեստը կրթահամալիրում», «Մոնոներկայացումներ», «Գրական ակումբ», «Հոգևոր զրույցներ», «Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն», «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն», «Երգ Երգոց», «Սուրբ Զատիկ», «Սուրբ Ծնունդ», «Ծիսական տոնացույց» և այլն:   Նախագծի արդյունքում՝ ստեղծվել են և կստեղծվեն  գրական ընթերցումների, հոգևոր երգերի ձայնանյութեր և տեսանյութեր, իրականացվել են և կիրականացվեն  թատերական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, ծեսեր:

Նախորդ տարիներին կրթահամալիրում իրականացվել, այսօր էլ հաջողությամբ իրականացվում են հոգևոր-մշակութային կամ նման բաղադրիչ ունեցող տարատեսակ ուսումնական այլ նախագծեր։ Առավել հաջողված են համարվում «Երգ Երգոց» և «Կանթեղ» երկարաժամկետ, «Գրաբարի օրեր»  և «Թարգմանչաց տոն» նախագծերը, որոնք էլ, ըստ էության, հետագայում սկիզբ դրեցին «Հայ առաքելական եկեղեցու ծիսական տոներ» և «Կրթական տոնացույց» շուրջտարյա նախագծերին[3]։ Սովորողների նախաձեռնությամբ՝  այսօր, գործում են ժամանակակից հոգևոր ընթերցումների «Վերևներում» վերլուծական բլոգը և «Քրիստոնեական» ձայնադարանը:

      Հոգևոր երգերի ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Կոմիտասը համոզված էր, որ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը «քույր-եղբայր են»՝ նույն արմատն ու կազմությունն ունեն, և քննադատում էր նրանց, ովքեր մակերեսային և սխալ պատկերացումների հիման վրա հայ երաժշտության այդ երկու տեսակները լրիվ տարբեր էին համարում[4]:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական երաժշտության ծրագրի և ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի մանկավարժական հիմունքները և մոտեցումները:

Ինչպես  նշում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը`  «Երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: Ելակետ պետք է ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացվում է ավանդականը»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային մանկավարժական ծրագրով իրականացվում է հոգևոր երգերի ուսուցում` առաջին և երկրորդ դասարաններում ունկնդրման միջոցով, երրորդ, չորրորդ դասարաններից սկսած՝ պարզագույն շարականների ուսուցումով, հիգերորդից բարձր դասարաններում հանդիպում են միջին բարդության շարականներ: Մեկ տարվա ընթացքում սովորողները անցնում են 3-4 շարական, որը իրականում շատ քիչ է հոգևոր մշակույթի բավարար յուրացման համար[5]:

Հոգևոր երգերը ուսուցանվում են Արթուր Շահնազարյանի կազմած «Կաքավիկ[6]», Լեյլա Կարապետյանի կազմած «Երգարան[7]» և Հայ Առաքելական երեկղեցու կողմից թողարկված «Պատարագի միաձայն երգեցողության[8]» գրքերից: Ավելի դարձար դասարանների համար՝ երաժշտության դասավանդողները օգտվում են Հայ Առաքելական եկեղեցու կողմից թողարկված՝ «Շարակնոց[9]», «Խորան լուսոյ[10]», «Պատարագամատույց[11]» և շատ այլ գրքերից:

Հոգևոր երգերը ուսումնական նյութերի, փաթեթների տեսքով հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր, «Ձայնադարան» երաժշտական կայքերում, դասավանդողների բլոգներում:

2018 թվականի փետրվարից կրթահամալիրում իրականցվում է «Ուսումնական ժամերգություն[12]» նախագիծը, որը խթանում է հոգևոր մշակույթի յուրացմանը  և այդ մշակույթի սահուն մուտքը հանրակրթություն, նրա արժանի գնահատումը երաժշտության և առարկայական այլ ուղղություններում:

                     «Ուսումնական ժամերգություն» նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված փոքրիկ հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Այն, հեղինակային մանկավարժության սկզբունքներով, հանդիսանում է հոգևոր մշակույթի յուրացման, տարածման և փոխանցման կարևորագույն ճանապարհներից մեկը: Այն երկարաժամկետ նախագիծ է և իրականացվում է  2018 թվականի փետրվարից մինչ այսօր:

Նպատակ

  • ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
  • հոգևոր երգերի,   կատարում, տարածում:

Խնդիրներ

  • ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների,   ընտրություն,
  • կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
  • մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում,
  • ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում,
  • ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում:

Աշխատանքի կազմակերպման ձևը

  • Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

  • Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, վերապատրաստվողներ:

Ընթացք

  • ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
  • կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն,
  • կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները,
  • ձայնագրել, տեսագրել հոգևոր երգերի, շարականների կատարումները, տեղադրել բլոգում, ենթակայքում, ձայնադարանում:

Սովորողը

  • կիմանա հոգևոր երգեր, շարականներ,
  • կկարողանա կատարել, տարածել,
  • կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:

Արդյունք

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ, հասանելի հոգևոր նյութեր, մշակումներ,
  • Համայնքային ծես:

                                                         ԲԱԺԻՆ 2.

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

«Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ: Բոլոր «Ուսումնական ժամերգությունների» ծրագրերը հրապարակվում են կազմակերպիչների աշխատանքային բլոգներում, ծրագիրը ուղարկվում է սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ արդյունքները լուսաբանվում են և տարածվում մեդիադաշտում, սոցիալական ցանցերում[13]:

Ամեն ուսումնական տարվա սկզբում երաժշտության մասնագիտական խմբի կողմից ներկայացվում է «Ուսումնական ժամերգություն» նախագծի իրականացման  պլան՝ օրացույց, իրականացման ժամանակացույց, կատարվող միասնական երգեր, ընթերցումներ, կազմակերպման կարգ, զարգացման շարունակականության ապահովում:

                                                          Օրացույց

«Ուսումնական ժամերգություն» նախագիծը իրականացվում է՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի[14], եկեղեցական տոների[15]  հիման վրա, նախապես հրապարակված ժամանակացույցով:

Մեզանում ծեսերի, տոների կազմակերպումը, ուսուցման ծիսականացումը ներառված են կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական խմբի ուսումնական օրացույցում, որը հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման մեջ էական, կարգավորող դեր ունի։ 

  • Ուսումնական կյանքի ծիսականացման ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունքների ժամանակ սովորողները պարում են ազգային պարեր, Կոմիտասի, դասական այլ երգերի, պարերգերի հետ երգում են շարականներ։
  • Ամեն ուրբաթ Ս. Երրորդություն եկեղեցում իրականացվում է ուսումնական ժամերգություն։ Կրթահամալիրի դպրոցների ուսումնական խմբերը՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, իրենց ընտրությամբ առավոտյան պարապմունն անցկացնում են եկեղեցում, շարականներ երգում միասին, աղոթում քահանայի հետ։
  • Ուսումնական ժամերգությունները լինում են «Ուսումնական պատարագ» շուրջտարյա նախագծերով, նաև առանձին առիթներով՝ մեր մանկան մկրտության, մեր գործընկերոջ, բարեկամի պսակի, հիշատակի խնկարկման, կրթահամալիրային տոնի, այլ, որոնք ներառվում են օրացույցում նախագծային հայտերով[16]։ 
  • Եկեղեցու խորհուրդները յուրացվում են ուսումնական նախագծերով, սեբաստացիական համայնքի կյանքի կոնկրետ առիթներով, որոնք ուսումնական տարվա, ամսվա, օրվա ուսումնական օրացույցում ներառվում են (օրինակներ՝ պսակ, ամուսնությունմկրտությունդրոշմ
  • Ուսումնական օրացույցով կազմակերպվում են ծիսական, համայքային տոնախմբություններ եկեղեցու բակում։ 

                                                Ժամանակացույց

Այն ցույց է տալիս,  թե կրթահամալիրի որ դպրոցը, երգեցիկ խումբը, համույթը երբ է ժամերգության պատասխանատուն: Նշված խումբը նախապատրաստվում է ուսումնական ժամերգությանը, հաշվի առնելով կթահամալիրի ուսումնական և եկեղեցական օրացույցը:[17]

                     Կատարվող միասնական երգեր, ընթերցումներ

Երաժշտության դասավանդողները միասնական կատարման համար շարականները, պատարագից հատվածները ընտրում են նախօրոք, ըստ  տարիքային խմբերի բարդության: Ընտրված հոգևոր երգերի և ընթերցանությունների հիման վրա ստեղծվում է «Ուսումնական ժամերգություն» թերթոնը[18], որը բաժանվում է մասնակիցների խմբերին գրաբարյան տեքստերը ավելի հեշտ յուրացնելու համար: 

«Ուսումնական ժամերգություն» թերթոնը 2018 թվականից մինչ այսօր վերախմբագրվել է մի քանի անգամ:

  • Տերունական աղոթք          
  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»   
  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»
  • Հովհաննես Երզնկացի (Պլուզ)՝ «Այսօր ձայնն հայրական»

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված
  • Հիշեա Տեր
  • Քրիստոս ի մէջ
  • Յամենայնի օրհնեալ ես, Տէր
  • Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

             Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Կրթահամալիրում ուսումնական ժամերգության մասնակից խմբերը շատ են: Որպեսզի կանոնակարգվի խմբերի մասնակիցությունը՝ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի հետ երաժշտության լաբորատորիան մշակել է  ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ[19]:

  • «Ուսումնական ժամերգությունները» կազմակերպվում են ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրորք հրապարակված ժամանակացույցով, ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Սուրբ Երրորդություն եկեղեցում:
  • «Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, նախագծային խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
  • «Ուսումնական ժամերգության» կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված նախագծային խմբերը:
  • «Ուսումնական ժամերգության» բովանդակության  պատասխանատուն է նախագծում ընդգրկված երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը։
  • Մանկավարժական աշխատողը «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
  • «Ուսումնական ժամերգության» ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի դասավանդողը, ովքեր ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
  • «Ուսումնական ժամերգության» տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
  • Ուսումնական ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:

Ուսումնական ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
  • հոգևոր ծրագրային, նախագծային  (անհատական, խմբային)  աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների  ընթերցումներ,
  • եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
  • հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ:

                     Զարգացման շարունակականության ապահովում

Բացի ուսումնական ժամերգության միասնական  հատվածներից՝  տարեցտարի ավելանում են երգեցողության և ընթերցողության նոր հատվածներ շարականներից, պատարագից:

«Ուսումնական ժամերգության» մասնակցային նախաձեռնությունները մեկ կիսամյակի ընթացքում լինում են բավականին շատ, մասնակցում են հանրակրթական  երգչախմբեր,  անհատ կատարողներ, երգում են ուսուցիչներ, ծնողներ, գործընկերներ, իրենց հոգևոր և ոգևորող խոսքն են բերում երբեմն  քահանաները, սարկավագները, կրթահամալիրի հիմնադիր տնօրենը:

«Սուրբ Ծննդյան» տոնին շրջանակում խմբերը սովորել են Հ. Պլուզի «Այսօր ձայնն հայրական», «Քրիստոս ծնավ» շարականները, «Սուրբ Հարության» տոնին՝  «Քրիստոս Հարյավ», «Նոր Ծաղիկ» շարականները: Անհատ կատարողները ներկայացրել են Սուրբ պատարագից «Սուրբ, սուրբ», «Միայն Սուրբ», «Ամեն, եղիցի», «Տեր ողորմենա», «Լցաք» և շատ այլ  հատվածներ, ինչպես նաև Նարեկացու, Մաշտոցի, Շնորհալու, Խորենացու, Կոմիտասի բազմաթիվ  տաղեր, շարականներ:

Երգեցիկ խմբերը  հանդես են եկել շարականների բազմաձայն երգեցողությամբ, կատարելով՝  Կոմիտաս, Շնորհալի, Նարեկացի, Մեծափորեցի, Եկմալյան, Մաշտոց:

«Ուսումնական ժամերգություն» նախագծի շրջանակում իրականացվել են նաև «Ուսումնական պատարագ», «Սեբաստացու շարականների ուսուցում», «Ն. Շնորհալու շարականների ուսուցում», «Հարսանեկան շարականների ուսուցում» նախագծերը:

«Ուսումնական պատարագ» նախագծի շրջանակում խմբերը  ներկայացրել են պատարագի հետևյալ հատվածները[20].

  • «Տերունական աղոթք». միասնական ընթերցում
  • «Խորհուրդ խորին».«Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ». խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  • «Բարեխօսութեամբ».շարական խնկարկութեան. «Սեբաստացիներ» վոկալ համույթ. Մարինե Մկրտչյան
  • «Հավատով խոստովանիմ». Ներսես Շնորհալի. միասնական ընթերցում
  • «Սուրբ աստուած». միասնական կատարում.խմբավար՝ Մարիամ Մնացականյան
  • «Հիշեա Տէր». միասնական կատարում.խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
  • «Մարմին տէրունական». Արևելքի երգեցիկ խումբ. Մարինե Ոսկանյան
  • «Հազարաց հրեշտակապետք». Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» երգչախումբ. Մարինե Մկրտչյան
  • «Քրիստոս ի մեջ». միասնական կատարում. խմբավար՝ Մարինե Մկրտչյան
  • «Սուրբ-Սուրբ». մենակատար՝ Թամար Մոսինյան
  • «Ամէն Հայր երկնաւոր». Հարավի երգեցիկ խումբ. Մարիամ Մնացականյան
  • «Յամենայնի». միասնական կատարում. խմբավար՝ Սեդա Թևանյան
  • «Առաջի Քո, Տէր». միասնական ընթերցում
  • «Հոգի Աստուծոյ». Դպրաց դաս. Աչեր Բաստաջյան, Լուիզա Քեշիշյան, Մարինե Ոսկանյան
  • «Ամէն եւ ընդ հոգւոյդ քում». Կարինե Միքայելյան, Սամվել Դոխոյան
  • «Հայր մեր». «Ակներ» ազգային երգի-պարի համույթ. Աննա Երիցյան
  • «Ամեն հայր Սուրբ».Դպրաց դաս. Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Սամվել Դոխոյան
  • «Տէր, ողորմեա», Կոմիտաս. միասնական կատարում. խմբավար՝ Նելի Փիլոյան
  • «Օրհնեալ է Աստուած». Հյուսիսի երգեցիկ խումբ. Հասմիկ Մաթևոսյան
  • «Օրհնեցէք զՏէր յերկինս». միասնական ընթերցում
  • «Լցաք». «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. Մարինե Մկրտչյան
  • «Գոհանամք ըզ Քէն». Արևմուտքի երգեցիկ խումբ. Սեդա Թևանյան
  • «Ամէն եղիցի». «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ. Լուիզա Քեշիշյան
  • «Օրհնեցից զՏէր». մենակատար՝ Թամար Մոսինյան
  • «Հայրապետական մաղթերգ». միասնական կատարում. խմբավար՝ Մարինե Ոսկանյան

«Սեբաստացու շարականները՝ սեբաստացու օրերին» նախագծով երգեցիկ խմբերը կատարել են են Մ. Սեբաստացու «Աղաչեմ զքեզ», «Գովեալ դասուց» , «Անճառին խորան», «Երանուհի», «Ըզքեզ Սուրբ Հայր» շարականները[21]:

«Հարսանեկան շարականների կատարում» նախագծով երգեցիկ խմբերը կատարել են Եկմալյանի «Ուրախ լեր», «Թագ պարծանաց» հարսանեկան շարականները[22]:

«Ն. Շնորհալու շարականների ուսուցում» նախագծով երգեցիկ խմբերը այս տարի նոյեմբերին կկատարեն՝ «Առավոտ լուսոյ», «Նոր ծաղիկ», «Նայեաց սիրով», «Զարթիր Տէր» և այլ շարականներ:

Այսպիսով,  «Ուսումնական ժամերգության» մասնակիցը ունկնդրում է և ծանոթանում հոգևոր մշակույթի բազմաթիվ հատվածների:

      Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ

Հոգևոր երգերի ուսուցումը ընթանում է զգուշավոր մոտեցմամբ հատկապես կրտսեր դասարանների սովորողների շրջանակում: Ուսուցումը բխում է երեխայի շահերից, որը ուղղված է երաժշտական լսողությունը, հիշողությունը զարգացնելուն. մաքուր երգեցողությանը միտված ուսուցում է և զերծ է մնում կրոնական թեմաներով զրույցներից: Երգերի տեքստերի բացատրությունը զուտ տեղեկատվական է և ոչ ավելին:

Հոգևոր նյութի ամրապնդումը կատարվում են առավոտյան ժամերգությունների, ճամփորդությունների, տարբեր համերգների մասնակցության միջոցով:

Հատվածները ուսուցանվում են հիմնականում խմբային երգեցողության ձևով: Մինչ երգի ուսուցումը մայրենի լեզվի ուսուցիչը գրաբարյան տեքստը կարդում է սովորողների հետ, մեկնաբանում է բարդ բառերը, որից հետո նոր տեղի է ունենում երգի ուսուցումը: Երգը ուսուցանվում է կտորներով՝ ոչ միանգամից:
Պատարագի հատվածների ուսուցման սկզբնական փուլը բավականին դժվար է: Սովորողները տեքստերը չեն կարողանում արտասանել, իմաստը չեն հասկանում, մեղեդին կառուցվածքային առումով բարդ է, դժվար ընկալելի:

Միասնական, խմբային կատարումների շնորհիվ ամրապնդվում են պատարագի հատվածները, սովորողը ձեռք է բերում ինքնավստահություն, զարգանում են խմբով աշխատելու հմտությունները:

Հոգևոր երգուսուցման միջոցով զարգանում է երեխայի կենտրոնացումը, երաժշտական հիշողությունը, հղկվում է երգեցողության մաքրությունը, կատարողական, որակական առումով սովորողը մեկ քայլ առաջ է անցնում:
Կրթական ծրագրով գրականության դասընթացներիլրացուցիչ կրթության-ակումբների ծրագրերով հոգևոր գրականության նմուշների ուսուցումը, տեքստային աշխատանքը ևս նպասնում են հոգևոր մշակույթի յուրացմանը։

«Ուսումնական ժամերգություն» նախագծի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, հոգևոր զրույցներ հոգևոր կրթություն ունեցող մասնագետներիծնողներիհոգևոր դաշտում գործող մտավորականների, հասարակական գործիչների և այլ անձանց հետ: Սովորողների և դասավանդողների շփումը մասնագետների հետ հոգևոր և ինտելեկտուալ հարթակում շատ կարևոր է[23]:
Որակական հասուն փուլում, արդեն պատրաստի հոգևոր նյութերի վրա մեներգային, խմբերգային, գործիքային, վոկալ-գործիքային կատարումներով, հոգևոր ընթերցումներով, հոգևոր մշակույթը ներկայացնում են կրթահամալիրի ստեղծագործական խմբերը, անհատ կատարողները, այլ մարդիկ՝ երաժիշտ ծնողներ, այլ ստեղծագործական խմբեր-անհատներ ընդհանուր միասնական ամփոփումների ժամանակ, որոնք կարող են լինել տարբեր վայրերում՝ սկսած դասարան լաբորոտորիաներից, վերջացրած եկեղեցիներով և համերգասրահներով:
Հոգևոր մշակույթի տարածմանը նպաստում են կենսամշակութային ճամփորդությունները, կրթական ծրագրերի փոխանակումները, կրթահամալիրում մասնագիտական վերապատրաստումների ընթացքում ծրագրով վերապատրաստվողներին ուսուցանելը, ստեղծված ռադիոնյութերըտեսագրություններըպատումներըուսուցչի աշխատանքային բլոգում մշակված և հասանելի հոգևոր նյութերը, կրթահամալիրի գլխավոր կայքերում և ենթակայքերում բազմաթիվ հրապարակումները և այլն:

Այդուհանդերձ, նախագծի իրականացման ճանապարհին ակնհայտ են խնդիներ, որոնց պատճառները  բազմազան են, լուծումները՝ բարդ.

  • Երգերի երաժշտական կառուցվածքային, մեղեդային  բարդությունը.
  • Գրաբարը՝ մեր օրերում ոչ կիրառելի լեզուն.
  • Տեքստերում առկա աստվածաշնչյան և կրոնական թեմաները, որոնց բովանդակային մասին դասավանդողները տարբեր պատճառներով չեն ցանկանում անդրադառնալ.
  • Չտիրապետելը նախագծից բխող թեմաներին:

Նշված խնդիրների պատճառով նախագիծը սկզբում ընթանում էր  շատ դանդաղ: Այսօր, վերոնշյալ խնդիրների մեծ մասը հաղթահարված են, սակայն ոչ ամբողջովին:


Վերը նշված բոլոր գործոնները, կարծում եմ, պետք է նպաստեն, որ կրթահամալիրի գլխավոր շահառուները՝ սովորողները, որպես հանրակրթական ուսուցանված, յուրացված նյութ այս մշակույթը բերեն իրենց ընտանիք:

Չանտեսելով կրոնի ազատության իրավունքը՝ «Ուսումնական ժամերգություն» նախագծից բխող տարբեր ենթանախագծերի  ամփոփումները պետք է լինեն ամբողջ կրթահամալիրի սովորողների, դասավանդողների, ծնողների և գործընկերների մասնակցությամբ, որտեղ մասնակիցները ոչ միայն կապահովեն իրենց  ֆիզիկական  ներկայությունը,  այլև կլինեն ուսուցանված և յուրացված նյութի շնորհիվ հոգևոր մշակույթի անմիջական կրողը ևփոխանցողը:

                                                 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, կարող ենք ասել, որ հոգևոր կրթության, հոգևոր մշակույթի  յուրացման, փոխանցման և տարածման հարցում կարևոր է  հանրակրթական դպրոցի դերը: Անձը   պետք է  ինտեգրվի  ոչ միայն եկեղեցական համայնքին,  այլև հասարակության մեջ իր տեղն ու դերը պետք է ունենա:

Հոգևոր-մշակութային նախագծերը տարրալուծված են հանրակրթական  տարբեր առարկաներից իրականացվող գործունեության ամենատարբեր ոլորտների մեջ: Նրանք  կարող են լինել ուխտագնացությունների և հայրենագիտական ճամփորդությունների մի մաս, կարող են դառնալ հայոց լեզվի, գրականության, մայրենի լեզվի և երաժշտության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտական նախագծերի բովանդակային բաղկացուցիչ:

Հոգևոր մշակույթի յուրացումը, փոխանցում և տարածումը կատարվում է նաև հոգևոր երգերի ուսուցման շնորհիվ:

«Ուսումնական ժամերգություն» նախագծի իրականացումը հանդիսանում  է հոգևոր մշակույթի յուրացման, տարածման և փոխանցման կարևորագույն ճանապարհներից մեկը: Տարեցտարի ավելացող ենթանախագծերը,  երգեցողության և ընթերցողության նոր հատվածների շարականների, պատարագի հատվածների կատարումները, շատ մասնակցային նախաձեռնությունները՝ հանրակրթական  երգչախմբեր,  անհատ կատարողներ, ուսուցիչական, ծնողական խմբեր և այլն, փաստում են նախագծի զարգացման շարունակականության մասին:

Այդուհանդերձ, հոգևոր կրթության փոխանցման  ճանապարհին հանդիպում են ակնհայտ բարդություններ, որոնց լուծումները հնարավոր չէ ամբողջովին կարգավորել:

Հոգևոր կրթության նախագծերի գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր մշակույթի սահուն մուտքը սովորողի ընտանիք:

Օգտագործված գրականության ցանկ

  1. «Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999
  2. Ա. Շահնազարյան՝ «Կաքավիկ», Երևան, 2008
  3. Լ. Կարապետյան՝ «Երգարան», Երևան, 1995,  Շաղիկ
  4. Եկմալյան Մ., «Պատարագի միաձայն երգեցողություն», Էջմիածին, 2008
  5. Շարակնոց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007
  6. Խորան Լուսո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2006
  7. Եկմալյան Մ., Պատարագամատույց,  1994

Էլեկտրոնային կայքեր

  1. «Հոգևոր Հայաստան» նախագիծ https://hogevormskhblog.wordpress.com/2018/10/07/%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/,
  2. Մովսիսյան Ն., մանկավարժական հոդված՝ Հոգևոր-մշակութային նախագծերը՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ, https://dpir.mskh.am/hy/node/2023,
  3. Կոմիտաս «Երգեցողություն սուրբ պատարագի», http://www.komitas.am/arm/church_music.htm,
  4. 2022-2023 թթ. ուս. տարվա  երաժշտական առարկայական ծրագրեր, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/21/2022-2023-%d5%a9%d5%a9-%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af/,
  5. Մաթևոսյան Հ., Ուսումնական ժամերգություն նախագիծ, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/21/2022-2023-%d5%a9%d5%a9-%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af/
  6. Մաթևոսյան Հ., Հեղինակային մանկավարժական ծրագիր՝ Ուսումնական ժամերգություն, https://hasmikmat369.wordpress.com/2021/10/12/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%9d/,
  7. Ուսումնական օրացույց, https://hasmikmat369.wordpress.com/2021/10/12/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%9d/,
  8. Եկեղեցական տոներ, https://www.shoghakat.am/ekeghecakan-toner,
  9. Մովսիսյան Ն., մանկավարժական հոդված,  «Հայ եկեղեցու պատմության մեր այլընտրանքը», https://dpir.mskh.am/hy/node/1780
  10. Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/30/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af-8/,
  11. Ուսումնական ժամերգության թերթոն, https://mus.mskh.am/?page_id=6315,
  12. Մաթևոսյան Հ., Ուսումանկան  ժամերգությունների կազմակերպման կարգ, https://laboratorymskh.wordpress.com/2021/10/18/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1/
  13. Սուրբ պատարագի համերգային կատարում, https://erajhshtakankentron.wordpress.com/2022/01/06/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3/
  14. Սեբաստացու շարականները՝ Սեբաստացու օրերին, https://erajhshtakankentron.wordpress.com/2021/10/23/%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d6%82-%d6%85%d6%80%d5%a5%d6%80-%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6-2/,
  15. Հարսանեկան շարականներ, https://ergchaxumbmskh.wordpress.com/2018/10/16/%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/,
  16. Մաթևոսյան Հ.,մանկավարժական հոդված,  Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ, https://dpir.mskh.am/hy/node/1645,

[1] «Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999

[2] «Հոգևոր Հայաստան» նախագիծ, https://hogevormskhblog.wordpress.com/2018/10/07/%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/, Երևան, 22.10 .2022:

[3].Մովսիսյան Ն., մանկավարժական հոդված՝ Հոգևոր-մշակութային նախագծերը՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ, https://dpir.mskh.am/hy/node/2023, Երևան,  22.10.2022:

[4] Կոմիտաս «Երգեցողություն սուրբ պատարագի», http://www.komitas.am/arm/church_music.htm, Երևան, 22.10.2022 ;

[5] 2022-2023 թթ. ուս. տարվա  երաժշտական առարկայական ծրագրեր, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/21/2022-2023-%d5%a9%d5%a9-%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af/, Երևան, 22.10.2022:

[6] Ա. Շահնազարյան՝ «Կաքավիկ», Երևան, 2008:

[7] Լ. Կարապետյան՝ «Երգարան», Երևան, 1995,  Շաղիկ:

[8] Եկմալյան Մ., «Պատարագի միաձայն երգեցողություն», Էջմիածին, 2008:

[9] Շարակնոց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2007:

[10] Խորան Լուսո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2006:

[11] Եկմալյան Մ., Պատարագամատույց,  1994:

[12] Մաթևոսյան Հ., Ուսումնական ժամերգություն նախագիծ, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/21/2022-2023-%d5%a9%d5%a9-%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af/, 20, 10, 2022:

[13] Մաթևոսյան Հ., Հեղինակային մանկավարժական ծրագիր՝ Ուսումնական ժամերգություն, https://hasmikmat369.wordpress.com/2021/10/12/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%9d/, 20.10.2022:

[14] Ուսումնական օրացույց, https://hasmikmat369.wordpress.com/2021/10/12/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%9d/, 22.10.2022:

[15] Եկեղեցական տոներ, https://www.shoghakat.am/ekeghecakan-toner, 22.10.2022:

[16] Մովսիսյան Ն.,  «Հայ եկեղեցու պատմության մեր այլընտրանքը», https://dpir.mskh.am/hy/node/1780,  Երևան, 20.10.2022;

[17] Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց, https://hasmikmat369.wordpress.com/2022/08/30/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af-8/, 20.10.2022:

[18] Ուսումնական ժամերգության թերթոն, https://mus.mskh.am/?page_id=6315, 20.10.2022:

[19] Մաթևոսյան Հ., Ուսումանկան  ժամերգությունների կազմակերպման կարգ, https://laboratorymskh.wordpress.com/2021/10/18/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1/, 22.10.2022:

[20] Սուրբ պատարագի համերգային կատարում, https://erajhshtakankentron.wordpress.com/2022/01/06/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3/,  22.10.2022:

[21] Սեբաստացու շարականները՝ Սեբաստացու օրերին, https://erajhshtakankentron.wordpress.com/2021/10/23/%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d6%82-%d6%85%d6%80%d5%a5%d6%80-%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d5%b6-2/, 20.10.2022:

[22] Հարսանեկան շարականներ, https://ergchaxumbmskh.wordpress.com/2018/10/16/%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/, 20.10.2022:

[23]   Մաթևոսյան Հ.,մանկավարժական հոդված,  Հոգևոր երգերի ներառումը երաժշտական հանրակրթության մեջ, https://dpir.mskh.am/hy/node/1645, 22.10.2022:

Leave a comment