Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ

Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց

Օր՝ հոկտեմբերի 26

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք

Պատասխանատու՝ կրթահամալիրի երգեցիկ խմբեր

Լուսաբանումը՝ անհատական վիդեո-ֆոտո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ Մանուկների աղոթք-խմբավար՝ Սեդա Թևանյան

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

  • Եկմալյան՝ «Սուրբ, սուրբ»-մենակատար՝ Սեդա Թևանյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  • Սուրբ Աստված-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մ. Խորենացի՝ «Մեծացուսցե»-վոկալ համույթ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
  • Համենայնի-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Արմենուհի Թամոյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

  • Ն. Շնորհալի՝ «Նոր ծաղիկ»-Հ. Թոփիկյանի երգչախումբ, ղեկավար՝ Մարինե Ոսկանյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment