Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ

Ուսումնական ժամերգությունների անցկացման ժամանակացույց

Օր՝ դեկտեմբերի 16

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Լուսաբանումը՝ «Հյուսիսափայլ» TV-ի

Համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Թամոյան, Քրիստինե Շահբազյան

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Հ. Պլուզ-Այսօր Ձայնն հայրական-Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Կոմիտաս՝ Մանուկների աղոթք-խմբավար՝ Արմենուհի Սոկրատունի

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Արմենուհի Սոկրատունի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

  • Ն. Շնորհալի՝ «Նայեաց սիրով»-Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Ն. Շնորհալի՝ «Հավատով խոստովանիմ». ղեկավար՝ Քրիստինե Շահբազյան

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

  • Ն. Շնորհալի՝ «Անեղանելիդ Աստված». խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Ն. Շնորհալի՝ «Հավատով խոստովանիմ». ղեկավար՝ Քրիստինե Շահբազյան

Ե
Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Արմենուհի Սոկրատունի

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

  • Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի երգեցիկ խումբ. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-Արմենուհի Սոկրատունի

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment