Ամանորյա տոնախմբություն. 3-րդ դասարաններ

Օր՝ դեկտեմբերի 23

Ժամ՝ 12.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Ծրագիր

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ: x3

  • Այսօր տոն է հայտնության, ավետիս

1.Այսօր տոն է հայտնության

Տէառն մերո Հիսուսի,

Երգենք մանկունք գեղեցիկ

Տանք Ավետիս աշխարհին:

2.Ելե Կաղանդ է եկել

Բալա Մելիքն է եկել

Ինչ է բացել թոնրի շուրջ

Բուրդ ու բամբակ, աբրշում:

3.Թանկուլ, թանկուլ լղարա

Հարսն է եկել նոր գեղա

Ջուրը ձգես կլողա

Ջրեն հանես կլողա:

4.Կաղանդ բաբան եկավ

Խաղալիքներ մեզ բերավ

Օրեր առաջ կսպասեինք

Էսպես նվերներ երազեինք:

  • Բարեմաղթանք

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

Մելքոն, Գասպար և Բաղդասար, ավետիս, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:
Եփե մայրիկ, եփե, թանիլի փլավ,
Հիմա պապան կուգա անոթի ծարավ
Հայրիկի բասթոնը տանը մնացել,
Մայրիկի աչքերը մոլոր մնացել,
Մելքոն, Գասպար և Բաղդասար , ավետիս, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս, ավետիս:

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

  • Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

  • Ձեր սունդուկներ լցվին հացով, ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Բարեմաղթանք

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

  • Բարեմաղթանք

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստվեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

  • Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

  1. Դինգ – դոնգ, ձմռան երկնքում,

Դինգ – դոնգ, աստղերն են շողում,

Դինգ – դոնգ – դինգ, երկինքը աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

  1. Դինգ – դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ – դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ – դոնգ – դինգ, ի՜նչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին:

Անգլերեն երգեր

  • Jingle bells
  • Snowflake
  • Բարեմաղթանք

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Dona,nobis, pacem

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Leave a comment