Ուրբաթ-համերգ՝ «Սուրբ Ծննդյան խորհրդով…..»

Ուրբաթ-համերգ՝ «Սուրբ Ծննդյան խորհրդով»

Օր՝ հունվարի 13

Վայր՝ Մայր դպրոց

Ժամ՝ 15.15

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 2-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Բովանդակություն՝ ազգագրության փառատոն, հանրակրթական երգչախմբերով Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ, շարականներ, բարեմաղթանքներ, ընթերցումներ Զահրատից

  • Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • Հ․ Պլուզ՝ Այսօր ձայնն Հայրական-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

  • Միասնական ընթերցում` Զահրատ

Լոյսեր (լույսեր)վառեցէք – եթէ չի բաւեր(բավեր)

Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Յոյսեր(հույսեր) վառեցէք – եթէ չեն բաւեր

Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն(գույն-գույն),

Երգեր երգեցէք հինէն ու նորէն-

Տօ՛ն է այս գիշեր․․․

  • Կոմիտաս՝ «Առավոտ լուսաբեր»-4-5-րդ դասարանական երգչախումբ

Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի,

Բուրաստան ծաղկախիտ կողմանցն հիւսիսի,

Նախկին լուսաւորիչ, պըսակ պանծալի,

Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:

Ո՜հ, մանկունք Սիօնի,

Պար առեալ ցընծացէ՛ք

Ի սոյն խնջոյքի:

  • Միասնական կատարում. Մ. Եկմալյան՝ հատված Սուրբ Պատարագից «Սուրբ Աստված», նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:

  • Միասնական ընթերցում՝ Զահրատ

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Սուրբ Ծննդյան շարական՝ «Այսօր տոն է»-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

  • Սուրբ Ծննդյան շարական՝ «Այսօր տոն է»-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

3.Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ արքայն:

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Նմա փառք, հավիտյանս, ամեն:

  • Միասնական ընթերցում ենք Զահրատ

Կաղանդ Պապային մօրուքը

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է

Ալիւրի(ալյուրի)  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա

Մօրուքէդ հաց կը շինուի՞(կշինվի՞)

  • Միասնական կատարում

Մհեր ճութ էր, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

  • Ղզլարի բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

  • Այսօր տոն է հայտնության-3-րդ դասարանների երգչախումբ,նվագակցությունը՝ Տաթև Մանվելյանի

1.Այսօր տոն է հայտնության

Տէառն մերո Հիսուսի,

Երգենք մանկունք գեղեցիկ

Տանք Ավետիս աշխարհին:

2.Ելե Կաղանդ է եկել

Բալա Մելիքն է եկել

Ինչ է բացել թոնրի շուրջ

Բուրդ ու բամբակ, աբրշում:

3.Թանկուլ, թանկուլ լղարա

Հարսն է եկել նոր գեղա

Ջուրը ձգես կլողա

Ջրեն հանես կլողա:

4.Կաղանդ բաբան եկավ

Խաղալիքներ մեզ բերավ

Օրեր առաջ կսպասեինք

Էսպես նվերներ երազեինք:

  • Միասնական կատարում, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Պոլսո ավետիս՝ Մելքոն, Գասպար

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:

Եփե մայրիկ եփե թանելի փլավ,

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,

Մամային աչքերը բոլոր մնացել:

  • Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:

  • Ձեր սունդուկներ լեցվին հացով-2-րդ դասարանի երգչախումբ, նվագակցությունը՝ Արևելյան դպրոցի շվիահարների համույթ

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, անվետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Միասնական կատարում՝ Զար, զընգը, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

  • Արցախի բարեմաղթանք

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»

  • Արդ ցնծացեք-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Արդ ցնծացեք ուրախացեք, Ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, Ավետիս:

Էս տան շինած աշնան շինած,  Ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, Ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, Ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, Ավետիս,

Ավելը ձեռ փունջ մանուշակ, Ավետիս,

Կտխեն ըզձեռ նռան գինի, Ավետիս:

  • Միասնական կատարում՝ «Բասեն բարի», նվագակցությունը՝ Արևելյան դպրոցի շվիահարների համույթ

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

  • Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

  • Միասնական կատարում. Ռ. Ամիրխանյան՝ «Դինգ դոնգ», նվագակցությունը՝ Հասմիկ Մաթևոսյանի
  1. Դինգ – դոնգ, ձմռան երկնքում,

Դինգ – դոնգ, աստղերն են շողում,

Դինգ – դոնգ – դինգ, երկինքը աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

  1. Դինգ – դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ – դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ – դոնգ – դինգ, ի՜նչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին:

  • Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

  •  Леонидом Бекманом «В лесу родилась ёлочка»-2-3-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Հասմիկ Մաթևոսյանի

1.В лесу родилась ёлочка,

В лесу она росла.

Зимой и летом стройная,

Зелёная была.

2.Метель ей пела песенку:

«Спи, ёлочка, бай-бай!»

Мороз снежком укутывал:

«Смотри, не замерзай!»

3.Теперь ты здесь, нарядная,

На праздник к нам пришла

И много, много радости

Детишкам принесла.

  • Snowflake2-3-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Հասմիկ Մաթևոսյանի
  • Միասնական կատարում՝ Dona, nobis, pacem, նվագակցությունը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Dona Nobis Pacem

Dona Nobis Pacem

Dona Nobis Pacem.

  • Շուրբերտ՝»- 4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ave Maria, gratia plena,

Maria, gratia plena,

Maria, gratia plena,

Ave, Ave, Dominus

Dominus tecum.
Benedicta tu in mulieribus,
et benedictus fructus ventris tui, Iesus.

  • Միասնական կատարում, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Ավանդական Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

  • Պարատուն` Էջմիածին, Կարնո քոչարի

Ծրագրի հեղինակ՝ Հասմիկ Մաթևոսյան

Leave a comment