Ձմեռային ազգագրական փառատոնի առաջին և երկրորդ շաբաթները Հյուսիսային դպրոցում

Հյուսիսային դպրոցում «Ձմեռային ազգագրական փառատոն 2023»-ի առաջին և երկրորդ շաբաթները հագեցած էին բազմաթիվ հետաքրքիր նախագծերով, նախաձեռնություններով:

Հունվարի 13-ին ամփոփեցինք Հյուսիսային դպրոցի համակարգմամաբ «Սուրբծննդյան խորհրդով…..»  ուրբաթ-համերգը: Համերգը ներկայացրեցինք Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ, շարականներ, բարեմաղթանքներ, ընթերցումներ Զահրատից:

Սովորող-սովորեցնող նախագծով ունեցանք ազգային, ավանդական խաղերի ուսուցում Հյուսիսային դպրոցի ճամբարային բոլոր ջոկատներում:

Այս տարի ազգային, ավանդական խաղերը փառատոնի գերիշխող ուղղություններից մեկն է:

Փառատոնի շրջանակում Հյուսիսային դպրոցում շատ են նաև խոհանոցային, տեխնոլոգիական, ճամփորդական նախագծերը:

Կարծում ենք, որ փառատոնի երրորդ շաբաթը լինելու է ավելի բուռն, հետաքրքիր և հագեցած:

Ազգագրական փառատոնի առաջին և երկրորդ շաբաթների ամփոփումները

Էջի լուսանկարը՝ Լիանա Ռոզիկյանի

Leave a comment