Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց »նախագծով՝ Տյառնընդառաջ

Օր, ժամ

  • փետրվարի 14, 11.20-5-րդ դասարաններ
  • փետրվարի 15, 9.40-4-րդ դասարաններ

Մասնակիցներ՝ 4, 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց-պարտեզ

Ծրագրում՝

  • Խարույկ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց բերված  ճրագով
  • խարույկաթռիչքներ, խրույկաշրջաններ
  • ազգային երգեր, պարեր, խաղեր
  • չիքի արարողություն
  • ծիսական հյուրասիրություն
  • մոխիրը՝ բույսերի արմատներին

Նկարագրություն`

1. Խարույկը վառելուց հետո, սովորողները մի քանի անգամ պտտվում են կրակի  շուրջը:

2. Երգում են հարսանեկան երգեր`

  • Տրնդեզ դարմանը կես
  • Ծառս ի ծաղկեցավ
  • Թալիշու ճամփեն դուզա
  • Խորոտ էր կոլոտ էր
  • Թոն կուգա վերևից
  • Առնեմ էրթամ
  • Շախկր, շուխկր
  • Այ ֆոռկա
  • Հոյ Նար

3. Նախօրոք հավաքված ճյուղիկներով խաղում են «Չիք» խաղը:

4. Պարում են ազգային պարեր

  • 12 ոտք
  • ԷջմիածԻՆ
  • Մոմերով պար

5. Թռնում են կրակի վրայով:

6. Դասարաններում խաղում են՝

  • Աղջիկ փախցնոցի
  • Պարանքաշոցի
  • Աքլորակռիվ
  • և այլն

ազգային խաղերը:

7. Վերջում՝  ծիսական խոհանոց

  • գաթա
  • հալվա
  • փոխինձ

և այլն

8. Մոխիրը լցնում են ծառերի արմատներին

Ամբողջ ծեսը ընթանում է Հարսի  և Փեսայի տիկնիկների ուղեկցությամբ:

Ծիսավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Leave a comment