«Համերգով ուսուցում» նախագիծ

«Համերգով ուսուցում» նախագիծ

Նպատակը

  • երաժշտական կրթում,
  • երաժշտական ունկնդրման հմտության ձևավարում,
  • երաժշտական և գեղագիտական մտածողության զարգացում:

Խնդիրները

  • ունկնդրելու մշակույթի ձևավորում
  • հանդիսատես-կատարող կապի ստեղծում
  • վոկալ, գործիքային դասական և ազգային ստեղծագործությունների յուրացում
  • համերգի միջոցով համաշխարհային և ազգային մշակույթի ուսուցում, տարածում

Մասնակիցները

  • սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Տեսակները

  • դասարանական
  • ծրագրային
  • նվիրված որևէ հեղինակի հոբելյանի
  • հրավիրված երաժիշտների, խմբերի

Ընթացքը

Համերգը կազմել ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Նախորոք հայտ ներկայացնել ըստ կարգի: Համերգի ծրագիրը հրապարակել երաժշտության կենտրոնի ենթակայքում, կրթահամալիրի կայքի գլխավոր էջում: Հրավերը տարածել այլ տեղատվական միջոցներով: Ներգրավել տեխնոլոգների, սովորողների թերթոն պատրաստելու համար: Ստեղծել համերգային միջավայր, տոնական մթնոլորտ:

Հնարավորինս վերացնել  կատարող-մասնակից հանդիսատես  անջրպետը՝ ներգրավելով ունկնդրին:

Արդյունքը

Սովորողը, ունկնդիրը

  • կլինի ուշադիր ունկնդիր
  • կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները
  • կլինի լավ ունկնդիր
  • կունենանք համերգային տեսանյութեր, որ կտեղադրվի սովորողների, դասավանդողների բլոգներում, երաժշտության կենտրոնի ենթակայքում և կրթահամալիրի կայքի գլխավոր էջում:

Leave a comment