«Պարերգեր» ուսումնական փաթեթ 3-5-րդ դասարանների սովորողների համար

«Պարերգեր» ուսումնական փաթեթ 3-5-րդ դասարանների սովորողների համար

Պարեգրերի դասակարգումը` հեշտից բարդ

  1. Նանայ, նանայ փափուրի
  2. Հոպ, թռի
  3. Կուժն առա, գացի աղբյուր
  4. Կռունկ ջան արի, արի
  5. Կռունկ հոպ տու ու թռի
  6. Ջանիման
  7. Մոկաց շուկեն
  8. Երևան բաղ եմ արել
  9. Բասեն բարի
  10. Ճոր պար
  11. Խորոտ էր, կոլոտ էր
  12. Առնեմ երթամ
  13. Շախկր, շուխկր
  14. Նոր եմ նոր մածուն մերել
  15. Թալիշու ճամփեն դուզա
  16. Սաթոյին գովելու համար
  17. Թամզարա
  18. Հոյ, Նար
  19. Հոյ Նարե
  20. Նարըմ նանայ սիրուն աղջիկ
  21. Թոն կուգա վերևից
  22. Սև ա չոբանի շունը

Պարեգերի բառերը

  • Նանայ, նանայ, փափուրի

Նանայ, նանայ, փափուռի,
Նանայ, նանայ, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի:
1.Ջուր է գալիս էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաթում է մարմար քարից,
Նանայ, նանայ, փափուռի:
2.Արև ելավ էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաքավ կանչեց էն քարից,
Նանայ, նանայ, փափուռի:
3.Խնձոր ես ծառի վրա,
Նանայ, նանայ, փափուռի,
Ծաղիկ ես սարի վրա,
Նանայ, նանայ, փափուռի:
4.Անուշ տաղ ասող բլբուլ,
Նանայ, նանայ, փափուռի,
Կանգնել ես քարի վրա,
Նանայ, նանայ, փափուռի:
5.Մտա բլբուլի բաղը,
Նանայ, նանայ, փափուռի,
Երգեցի անուշ տաղը,
Նանայ, նանայ, փափուռի:

  • Հոպ, թռի

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,

Հո՛պ, թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

  • Կուժն առա, գացի աղբյուր

1.Կուժն առա, գացի աղբյուր

Վայ, լե, լե ու լե, լե

Լցրեցի կժով պաղ ջուր

Հոպա զարկե ու քելե

2.Սարեն իջավ զույգ աղջիկ,

Զույգի գոգնոցն է լաստիկ

3.Ջուր կուգա բարձր սարեն

Կթափի մարմար քարեր

4.Ոչխարն արել եմ բերը,

Քաշել եմ կաթի սերը։

5.Սարեն ես գամ, ձորեն՝ դու

Սերն ես ուտեմ, մածունը՝ դու։

  • Կռունկ ջան, արի, արի


Կրկ. Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:


1.Կըռունկ ձախ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
2.Ցոլա ամպերի տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ – ծառների տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Էկար մըտար մեր այգին:
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կրկ. Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

  • Կռունկ, հոպ տուր ու թռի


Կրկ.
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
2.Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
3.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
4.Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

  • Հանիման, ջանիման

1.Հանիման, ջանիման,

Տուն եմ շինել գետի բերան,

Հանիման, ջանիման,

Վրեն գցել երկու գերան:

Հանիման, ջանիման,

Մեկը խոխի, մեկը ծիրան, 

Հանիման, ջանիման,

Խոխին կոտրավ մնաց ծիրան: 

2.Հանիման, ջանիման,

Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ, 

Հանիման, ջանիման,

Իջնենք բաղչեն քաղենք խոտիկ: 

Հանիման, ջանիման,

Տանենք դնենք մսրա մոտիկ,

Հանիման, ջանիման,

Տեսնինք վիր յարն է խորոտիկ:

Հանիման, ջանիման:

  • Մոկաց շուկեն

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն

Հա լալէ, ջան լալէ,
Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ։
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ։
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ , ջան լալէ։
Էն ինչ անբեղ, իմ յարոչ տեղ,
Հա լալէ, ջան լալէ։

  • Երևան բաղ եմ արել

 1.Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

2.Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Կրկ.Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Բասեն բարի


Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

  • Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

  • Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Հենց ծագի արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Հենց ծագի արևը,
Քեզի ղրկեմ բարևը:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

  • Առնեմ էրթամ իմ յարը,

1.Առնեմ էրթամ իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը:

2.Յար եմ գտել նառի պես

Ընկուզենի զառի պես

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես,

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես:

  • Շախկըր, շուխկըր

Կրկ.Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

1.Արի աղբեր կար անենք

Չար թշնամուն քար անենք:

Կրկ.Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

2.Բացվելա մեր կարմիր վարդ

Մեր ցավերին ճար անենք:

Կրկ.Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

  • ՆՈՐ ԵՄ ՆՈՐ ՄԱԾՈՒՆ ՄԵՐԵԼ

1.Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

2.Հեռու գեղեն է գալիս,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Մի լավ նվեր է բերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

1.Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

  • Թալիշու ճամփեն դուզ ա

1. Թալիշու ճամփեն դուզ ա,
Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Անտոն կայներ, Աշխեն կուզա,
Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Աշխենը կայներ, Անտոն կուզա.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

3. Վարդերի սուր փըշերը

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.

Հերիք պատռեն իմ փեշերը.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

  • Սաթոյին գովելու համար ենք եկել

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

  • Թամզարա

Կրկ.Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

1.Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Դուն իմ սրտին դուր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Սիրել եմ սերն էրեսին,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Անթառամ թերն էրեսին,

Կրկ.Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

2.Ուր որ գնաս, հետըդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Ալ խնձոր եմ, ձեռիդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Կայնել ես վարդի հովին,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Քամին տա ծոցիդ մովին,

Կրկ.Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

  • Հոյ, Նար

1.Այ աղջիկ, գոտիկ չունեմ,

Հոյ նար նար, հոյ նար, նար,

Թուշըդ դեմ արա, պաչեմ,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

Արի, սելով սար տանեմ,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Չուզողի աչքը հանեմ,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Կրկ.Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

Սար կը տանես, այ տըղա,

Հոյ նար նար, հոյ նար, նար,

Հետըդ ինձ տուն կը տանես,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

Մեր գեղի միջով տանես,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Չուզողի աչքը հանես,

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Կրկ.Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,

Հոյ նար նար, հոյ նար, նար:

  • Հոյ, Նարե

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Հո՜յ Նարե, ջաղացս՝ պատիկ — պատիկ,
Ջա՜ն Նարե, աչքերդ՝ նռան հատիկ,
Հո՜յ Նարե, ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն Նարե, հա՛մ Համբարձում, հա՛մ Զատիկ:

  • Նարմ նանայ

Կրկ.Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

1.Գնա, գնա, հետ քեզի գամ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Հետ քու ուլունքի ձենին գամ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Փարչիկ լցնեմ ու քեզի տամ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Անուշ պագիկ առնեմ, ետ գամ

Կրկ.Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

2. Քեզի մեռնեմ, պստիկ լուսնակ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Ուստից կուգաս մենակ-մենակ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Ծառ եմ տնկել, քեզ նմանակ

Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Խաղող բռնենք սև ու սպիտակ

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

Կրկ.Նարմ նանայ, սիրուն աղջիկ,

Նարմ նանայ, մարալ աղջիկ:

  • Թոն կուգա
  1. Թոն կուգա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Սիրած յարիս հետևից:

2.Տնգլ-մնգլ կքելես,

Թոն կուգա վերևից,

Հաստատ ընձի կսիրես

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Լոթի յարիս հետևից:

3.Հենց որ ծագի արևը

Թոն կուգա վերևից,

Քեզի խրկեմ բարևը

Կաթե գը տերևից,

Ֆայտոն նստեմ էրթամ հասնեմ,

Բլբուլ յարիս հետևից:

  • Սև ա Չոբանի Շունը

1. Սև ա չոբանի շունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Կտանի յարիս քունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

2. Կանաչ արտը վարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սիրած յարիս ճարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

3. Սարի գլխին ձյուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Անուշ յարս տուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Leave a comment