Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց կրթահամալիրի սաները, աշխատակիցները՝ կրթահամալիրում

«Ձմեռային ազգագրական փառատոն 2024-ի շրջանակում, Բլեյան կրթական ցանցով և կրթական ծրագրերի փոխանակումներով Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց կրթահամալիրի դհոլի դասարանի սաները, աշխատակիցները եղան կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում:

Ֆոտոլուսաբանումը՝ Արմինե Թոփչյանի

Սկզբում խմբի անդամները Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ շրջեցին Հյուսիսային դպրոցում, ծանոթացան ուսումնական միջավայրին:

Կինոֆոտոյի դասավանդող Նելի Օսիպյանը մեր հյուրերի և «Լրագրող-լուսանկարիչների» ջոկատի անցկացրեց շատ-շատ հետաքրքիր քննարկում կինոյի ստեղծման, պատմության, զարգացման ուղու, տեսակների մասին:

Երաժշտության լաբորատորիայում  խոսեցինք ռազմապարերի մասին և սովորեցինք «Կարնո քոչարի» պարը:

Ամենահետաքրքիրը՝ օրվա վերջում էր:

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց կրթահամալիրի դհոլի դասավանդող, խմբավար, դհոլահար Արամ Պետրոսյանն իր սաների հետ միասին վարպետության պարապմունք անցկացրեց դպրոցի ճամբարականների հետ: Հանդիպումը «Հայ ազգային նվագարաններ. հարվածային գործիքներ» թեմայով էր:

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի Մաչանենց կրթահամալիրի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություններ հետագա համագործակցությունների, կրթական փոխանակումների, փոխայցելությունների մասին:

Leave a comment