Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք

Նախագծեր

Կրթական փոխանակումներ՝ «Համերգով ուսուցում», Հակաբացիլ Կոմիտաս 2024. համբարձման ծես նախագծերով

Օրացույց

Աշխատակարգ

Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Բջնիում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանակում, «Համբարձման ծեսը Բջնիում» նախագծով Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ կրթական փոխանակումներով եղանք Բջնիի «Հ. Թումանյանի» անվան միջնակարգ դպրոցում: Շրջեցինք դպրոցում, միասին երգեցինք, ընթերցեցինք և ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Continue reading

Շրջիկ նվագարաններով այցելեցինք առաջին դասարանցիներին

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարանների երաժշտասեր սովորողների նախագծային խումբը «Շրջիկ նվագարաններ» ծրագրով , շատ-շատ բազմազան երաժշտական գործիքներով այցելեց առաջին դասարանցիներին: Ունեցանք բացօթյա, գեղեցիկ փոքրիկ համերգ-հանդիպում: Սովորողները լսեցին մեր ավագ ընկերների գեղեցիկ երաժշտական կատարումները, ծանոթացան գործիքների հետ:

Տեսաֆիլմը՝ այստեղ…..

Continue reading

Շրջիկ նվագարաններ` սովորող-սովորեցնող

Այսօր, Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարանների երաժշտասեր սովորողների նախագծային խումբը «Շրջիկ նվագարաններ» ծրագրով , շատ-շատ բազմազան երաժշտական գործիքներով այցելեց պարտեզիկներին: Ունեցանք բացօթյա, գեղեցիկ փոքրիկ համերգ-հանդիպում: Սաները լսեցին մեր ավագ ընկերների գեղեցիկ երաժշտական կատարումները, ծանոթացան գործիքների հետ և փորձեցին իրենք էլ նվագելու առաջին քայլերը կատարել:

Տեսաֆիլմը՝ Անուշ Թորոսյանի

Ֆոտոշարք

Continue reading

Գործիքային համերգ՝ «Շրջիկ նվագարաններ 2…..»

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք

Այսօր, Հյուսիսային դպրոցի «Երաժշտության սրահում» «Համերգով ուսուցում»  և «Իմ երաժշտական գործիքը» նախագծերի շրջանակում տեղի ունեցավ «Շրջիկ նվագարաններ 2…..» գործիքային համերգը: Սովորողները հանդիսատեսին ներկայացրեցին 11 տարբեր նվագարաններ՝ դաշնամուր, ջութակ, շվի, տմբլակ, դհոլ, դուդուկ, ֆլեյտա, թմբուկ, շեփոր, սազ, քանոն, պատմեցին դրանց մասին և նվագեցին: Համերգին մասնակցեցին նաև Արևելյան և Հարավային դպրոցների երաժիշտ սովորողները:

Համերգը ընթացավ շատ բովանդակային, թեթև և ուրախ մթնոլորում:

Համերգի մանրամասները՝ տեսանյութում...

Continue reading

«Շրջիկ նվագարաններ»՝ սովորող-սովորեցնող

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք

«Համերգով ուսուցում» նախագիծ

«Շրջիկ նվագարաններ»՝ ծրագրով Հյուսիսային դպրոցի 3-5-րդ դասարանների երաժշտասեր սովորողների նախագծային խմբի հետ կայցելենք պարտեզիկներին, առաջին, երկրորդ դասարանցիներին և կծանոթացնենք նրանց տարբեր նվագարանների հետ:

Օրացույց՝

  • Մայիսի 15` ժամ 11.00, պարտեզիկներ, ներքին բակ
  • Մայիսի 16` ժամ՝ 12.20, առաջին դասարանցիներ, արևելյան լանջեր
  • Մայիսի 22` ժամ՝ 10.00, երկրորդ դասարանցիներ, էստրադա

Մասնակիցներ, նվագարաններ

  1. Մանուկյան Նարեկ՝ 2.1 դասարան-դհոլ 
  2. Թարփոշյան Դանելյա՝ 2.1 դասարան-ջութակ
  3. Մարիա Ստեփանյան՝ 3.1 դասարան- շեփոր, տմբլակ, դհոկ, թմբուկ
  4. Մելքոնյան Նոեմի՝ 3.1 դասարան- ֆլեյտա 
  5. Յանա Անտոնյան 3.1 դասարան-քանոն
  6. Լյուսի Սարգսյան՝ 3.2 դասարան- ջութակ
  7. Հարությունյան Նովա՝ 3.2 դասարան.-շվի
  8. Սյունե Բադալյան՝ 4.1 դասարան-ֆլեյտա
  9. Հեսու Պողոսյան՝ 4.1 դասարան-շրթհարմոն, տմբլակ
  10. Մարկ Աբրոյան` 4.2 դասարան-շեփոր
  11. Սերժ Հովհաննիսյան՝ 4.2 դասարան-դուդուկ
  12. Սյունե Ղազարյան՝ 5.1 դասարան-կիթառ

Իմ երաժշտական գործիքը. ուսումնական փաթեթ 3

«Համերգով ուսուցում» նախագիծ

Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանցիների հետ շարունակում ենք «Իմ երաժշտական գործիքը» նախագիծը, որի շրջանակում սովորողները ներկայացնում են իրենց նվագարանները՝ պատմում են դրանց մասին, նվագում են:

Արդյունքում, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում սովորողների հետ կարողացանք ստեղծել այս ուսումնական փաթեթը, որը դեռ համալրվելու է:

Արդյունքները՝ ստորև

Հարությունյան Նովա՝ 3.2 դասարան. Ներկայացնում է շվի նվագարանը

Մելքոնյան Նոեմի՝ 3.1 դասարան. Ներկայացնում է ֆլեյտա նվագարանը

Ստեփանյան Արփի՝ 3.1 դասարան. Ներկայացնում է դաշնամուր նվագարանը

Մանուկյան Նարեկ՝ 2.1 դասարան. Ներկայացնում է դհոլ նվագարանը

Թարփոշյան Դանելյա՝ 2.1 դասարան. Ներկայացնում է ջութակ նվագարանը

Դավեյան Մարիա՝ 2.1 դասարան. Ներկայացնում է դաշնամուր նվագարանը

Հոգևոր կրթություն. Ուսումնական ժամերգություն նախագիծը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. հոդված

Հոգևոր կրթություն. Ուսումնական ժամերգություն նախագիծը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. հոդված

Բովանդակություն

  • Հոգևոր կրթություն
  • Հոգևոր-մշակութային նախագծերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • «Ուսումնական ժամերգություն» նախագիծ
  • «Ուսումնական ժամերգություն» նախագծի կազմակերպումը
  • Հոգևոր երգերի ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Նախագծի զարգացման շարունակականություն
Continue reading

Ապրիլի 29-մայիսի 17. աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան ստեղծագործական 19-րդ հավաք

Մայիսի 20-14

Մայիսի 20

Մայիսի 21

Մայիսի 22

Մայիսի 23

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Մայիսի 24

Մայիսի 13-17

Մայիսի 13

Մայիսի 14

Մայիսի 15

Մայիսի 16

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Մայիսի 17

Մայիսի 6-10

Մայիսի 6

Մայիսի 7

Մայիսի 8

Մայիսի 10

Ապրիլի 29-մայիսի 3. աշխատակարգ

Ապրիլի 29

Ապրիլի 30

Մայիսի 2

Մայիսի 3

Ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա նախագծեր, օրացույց, աշխատակարգ

«Պարերգերի ուսուցում» նախագիծը Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարաններում (շաբաթական՝ 3 դասաժամ)

Ուսումնական երգարանների ստեղծում

Համերգների համակարգում, իրականացում

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրերի ղեկավարում

Մասնակցություն չորեքշաբթիօրյա սեմինար-պարապմունքներին

Մասնակցություն ուրբաթ-համերգների

Դասարան-լաբորատորիայի խնամք, մաքրություն

Բլոգի, ենթակայքի, գլխավոր կայքի սպասարկում

Լրացուցիչ կրթություն՝ դաշնամուրի, սոլֆեջիոյի դասընթացների իրականացում