Նախագիծ «Ուսումնական ժամերգություն»

Նախագիծ «Ուսումնական ժամերգություն»

Նպատակ

  • ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
  • հոգևոր երգերի,   կատարում, տարածում:

Խնդիրներ

  • ծիսական հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, համապատասխան շարականների, ընտրություն,
  • կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների ուսուցում, կատարում,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
  • մեդիաուրբաթներին՝ ընդհանուր ուսուցում, կատարում,
  • ծիսական հոգևոր արարողակարգերի, ազգային ծեսերի ընթացքում համապատասխան հոգևոր երգերի, շարականների կատարում,
  • ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում հոգևոր երգերի, շարականների կատարում:

Աշխատանքի կազմակերպման ձևը

  • Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

  • Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, վերապատրաստվողներ:

Ընթացք

  • ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
  • կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների ընտրություն,
  • կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ,
  • առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները,
  • ձայնագրել, տեսագրել հոգևոր երգերի, շարականների կատարումները, տեղադրել բլոգում, ենթակայքում, ձայնադարանում:

Սովորողը

  • կիմանա հոգևոր երգեր, շարականներ,
  • կկարողանա կատարել, տարածել,
  • կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:

Արդյունք

  • Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

«Ուսումնական ժամերգություն» ուսումնական փաթեթ 4-5-րդ դասարանների համար

Leave a comment