«Ուսումնական ժամերգություն» ուսումնական փաթեթ 4-5-րդ դասարանների համար

Նախագիծ «Ուսումնական ժամերգություն»

«Ուսումնական ժամերգություն» ուսումնական փաթեթ 4-5-րդ դասարանների համար

Շարականներ, հոգևոր երգեր

  • Տերունական աղոթք
  • Կոմիտաս՝ Մանուկների աղոթք
  • Հ. Պլուզ՝ Ջրօրհնեքի շարական. «Այսօր ձայնն Հայրական
  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»
  • Ն. Շնորհալի՝ «Նայեաց սիրով»
  • Այսօր տօն է Սուրբ Ծննդյան՝ հոգևոր
  • Այսօր տոնն է Սուրբ Ծննդյան

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Սուրբ Աստված
  • Հիշեա Տեր
  • Քրիստոս ի մէջ
  • Համենայնի
  • Օրհնյալ է Աստված
  • Տեր ողորմեա
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Կատարումներ, գրաբարյան տեքստեր

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Նայեաց սիրով, Հայրդ գթած,

Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.

Եւ զբանակս հրեշտակաց

Տուր պահապան մեզ տկարացս,

Փրկեա զանձինս ի փորձանաց,

Ի խաւարի շրջող դիւաց.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի։

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,

Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,

Այսօր արեւն արդարութեան, աւետիս,

Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,

Այսօր Սուրբ Կույս անապական, աւետիս,

Ծնավ և մեզ անմահ Արքան,աւետիս:

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

3.Այսօր հրեշտակք հերկնից իջան,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն:

4. Այսօր սուրբ կույսն անապական,

Ծնավ եբեր զանմահ արքայն:

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Նմա փառք, հավիտյանս, ամեն:

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Յամենայնի օրհնեալ ես, Տէր. օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:

Օրհնեալ է Աստուած:
Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա:
Զմարմին իւր տայ մեզ կերակուր. եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա:
Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս. Ալէլուիա:
Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զՏէր յերկինս. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա ի բարձունս. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա, ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment